ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Սրբությունը շներին մի՛ տվեք և ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցեք

Սրբությունը շներին մի՛ տվեք և ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցեք
10.08.2023 | 08:54

Երբ աջ ու ձախ անվանարկվում, դատապարտվում, պախարակվում, և զրպարտվում է անցյալը` ներկան դառնում է անտանելի գորշ, իսկ ապագան` մռայլ ու անորոշ:

Երբ ամեն մեկն իրեն հռչակում է ամենագետ, ու գլխից մեծ դատողություններ է անում` հանրային կյանքը վերածվում է քաոսի:

Երբ ժողովրդի մեջ անհետանում է առողջ միտքն ու բանականությունը` նրա երկիրը կորցնում է իր դրական ունակությունները:

Երբ մարդիկ հրաժարվում են բարոյականությունից, հավատարմությունից, միմյանց նկատմամբ հարգանքից ու կարեկցանքից` Աստված էլ հրաժարվում է նրանցից:

Երբ ազգը հեշտությամբ ուրանում է իր իրական հերոսներին, հայրենիքի համար տարբեր ոլորտներում անմնացորդ ծառայող իր զավակներին` օտարներն են դառնում նրա ճակատագիրը տնօրինողները:

Երբ հասարակության համար հայհոյանքը դառնում է սովորական երևույթ, այդ հասարակության դաստիարակած մարդն ի սկզբանե անպիտան է:

Երբ թացն ու չորը խառնվում են իրար` ճշմարտությունն ու արդարությունը ոտատակ է գնում:

Ո՜չ երանի այն հինավուրց ազգերին, որի անտարբերությունը ծնում է ամբոխվարություն: Ամբոխը մեղավոր չէ, որ իր անկարողությամբ ոչնչացնում է ազգի արժեքներն ու նրա ապագան:

Հայաստանում այսօր տիրում է անիշխանություն և քաոս: Հայաստանը խճողվել է իր իսկ հորինած ստերի, թշնամու գործած որոգայթների, կեղծ հեղափոխական միֆերի, անհիմն մեղադրանքների, միմյանց նկատմամբ ծնած ատելության, չավարտված պատերազմի, չգտնված խաղաղության և մարդկանց հույսերը խորտակող ճահիճի մեջ: Այս ճահիճից դուրս գալու համար, նախ և առաջ իշխանություն է պետք: Իշխանություն` որը գիտի իրեն ծնող ազգի, նրա ստեղծած պետության և մարդկային իրական արժեքների տեղն ու դերը:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ


Հ.Գ.

Ավետարան ըստ Մատթեոսի 7:6

«...Սրբությունը շներին մի՛ տվեք և ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցեք, որպեսզի ոտնակոխ չանեն դրանք և շրջվելով՝ ձեզ չպատառոտեն»:

Դիտվել է՝ 2480

Մեկնաբանություններ